Պատուհան և քիվ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկփեղկ պատուհան՝ երեք մասով։ Վերևի մասը շրջանակ է՝ ուղղահայաց փեղկերին։ Միջին մասը նեղ է, ձախ կողմինը՝ օդանցք։ Ներքևի մասը երկարավուն է։ Պատուհանը քարե շրջանակի մեջ է, որի վրա վերևից կենտրոնում կա վերադիր զարդաքանդակ՝ բուսական նախշերով։ Պատուհանի տակ կա կիսաշրջանաձև թեփուկանման զարդերով վերադիր զարդաքանդակ, ծայրերում վարդակ, որից իջնում է նույն զարդերով մեկական կոնաձև վերադիր զարդաքանդակ։ Պատուհանի կողքին երևում է ուղղահայաց գծերով տափակ սյունը՝ վերևում զարդաքանդակներով։ Պատուհանից վերև երևում է քիվը՝ հորիզոնական գծազարդերով, ներքևում՝ երկու վերադիր զարդաքանդակ՝ բուսական նախշերով, որպիսիք կան և սյան վերևում։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/24 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178