Պատուհան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է պատուհան։ Պատուհանը եռափեղկ է։ Գլխամասն անշարժ է, կազմված է գմբեթաձև երեք հատվածներից։ Պատուհանն ամփոփված է մի կողմից կամարաձև քարե շրջանակի մեջ։ Գլխամասի երկու կողքերից ձգվում են նեղ փորագիր ծաղկաքանդակներ։ Դրանցից վեր երկու անկյուններում կորաձև դասավորված են վերադիր շատ գեղեցիկ բուսաքանդակներ։ Գլխամասի կենտրոնում վերադիր երկթեք պատկեր է արված։ Պատուհանի երկու կողքերից սյունատիպ պատկերներ են ձգվում, որոնք ավարտվում են թերթիկներով։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/44 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176