Պատմություն Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ. Պատմութիւն Հայոց. Ի լոյս ընծայեաց Ոսկան Տէր-Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի. - Ի Մոսկուա, 1858, ի տպարանի Արեւելեան լեզուաց ճեմարանի տեարց Լազարեանց: Գիրքը վերականգնված է: Շապիկը նոր է՝ շագանակագույն մաշկալաթից: Կազմերեսներին սոսնձված են հին կազմերեսների հիմնական հատվածները՝ բաց դեղնագույն թղթից, առաջին կազմերեսին վերնագրով, իսկ վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագրով: Տիտղոսաթերթի կենտրոնում կա «Յովհաննէսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը, ներքևի մասում, նաև տիտղոսաթերթին հաջորդող տպագիր նվիրագրով էջի դարձերեսին և վերջին էջ 244-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Կիրակոս Գանձակեցի Էջ՝  244 Նյութը՝  թուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1858 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/349