Պատմություն Երևանի Հայոց թեմական հոգևոր դպրոցի, 1837-1912

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Երեւանի Հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1837-1912 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Պատմութիւն Երեւանի Հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1837-1912. Հրատարակութիւն նոյն դպրոցի հոգաբարձութեան. - Թիֆլիս, 1914, տպարան Ն. Աղանեանի: Շապիկը բաց մոխրականաչավուն ամուր թղից է: Առաջին կազմերեսին և կռնակին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Առաջին կազմերեսի և առաջին տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Տ. Տ. Գէորգ Ե - ի պատկերով: Առաջին տիտղոսաթերթին կա հեղինակի սև թանաքով ընծայագիրը՝ «Յովհաննէսին Առաքելից. 1915 թ.յունւարի 15. Թիֆլիս»: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին՝ լրացուցիչ էջ /7/-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները և կռնակը խունացած ու մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Լեո Էջ՝  VII, 585, /7/ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  27 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/20