Պատմություն Առաքել վարդապետի Դավրիժեցվո: Սակս դիպվածոց Հայաստանյաց և գավառին Արարատա և մասին Գողթան գավառի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ: Սակս դիպուածոց Հայաստանեայց և գաւառին Արարատայ և մասին Գողթան գաւառի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ: Սակս դիպուածոց Հայաստանեայց և գաւառին Արարատայ և մասին Գողթան գաւառի, սկսեալ ի ՌԾԴ. թուականէն Հայոց մինչ ի ՌՃԺԲ. թ.: Ըստ ձեռագիր օրինակին արտագրելոց ծախիւք եւ հսկողութեամբ հեղինակին. Տպեալ հրամանաւ Սինօդի Ս. Էջմիածնի. - Ի Վաղարշապատ, 1884, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին կազմերեսի դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի մակագրությունը մատիտով՝ «Քօռօղլի և Գզիր օղլի Մուստաֆաբեկ. 64»: Կռնակը սև՝ մուգ կապույտ երանգով կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Վերջին էջ 524-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 4, 8-9, 25, 27, 64-65, 69, 140 կան Հովհ. Թումանյանի ընդգծումները, գծանշանները և մակագրությունները մատիտով: Կազմի անկյունները և կռնակը թեթևակի մաշված են, տեղ-տեղ՝ խունացած, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի մանր կեղտաբծեր: Հեղինակ՝  Առաքել Դավրիժեցի Էջ՝  /2/, 524 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/89