Պատմական հայ ճարտարապետություն: Մաս Ա. Տեկորի տաճարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թ. Թօրամանեան. Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը (Ուսումնասիրութիւն). - Տփխիս, 1911, տպարան «Հերմէս»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ մոխրակապտավուն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, կազմերեսի տրամագծով դրոշմված են բաուսական ու երկրաչափական նախշեր: Վերջին կազմերեսի կենտրոնում նույնպես դրոշմված է բուսանախշ: Առաջին տիտղոսաթերթը նկարազարդ է, վրան սև ու կարմիր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ տիկին Վարսենիկ Կարանյանցի սև-սպիտակ պատկերով: Գրքում կան բազմաթիվ նկարներ, գծապատկերներ: Կռնակի և կազմի եզրերը թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Թորամանյան Թ. Էջ՝  (Ա-ԻԲ), 106, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/143-1