«Պատմա-բանասիրական հանդես» N4

«Պատմա-բանասիրական հանդես» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին կարմիր եւ սեւ տպատառեր են: «Հաղորդումներ» բաժնում Յու.Փանյանի «Չարենցը եւ Բրյուսովը» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է երկու մեծերի բանաստեղծական գրքերի կառուցման հարցին: Չարենցն իր գրքերի հրատարակությունները կազմելիս ղեկավարվում էր նյութի ճիշտ ընտրության սկզբունքով: Նրա «Ընտիր երկեր» եւ «Երկերի ժողովածու» հրատարակությունը որքան էլ որ տարբեր էին բնույթով, կապվում էին յուրաքանչյուրը որպես մի միասնական, ներփակ-ամբողջական գեղարվեստական կառուցվածք դիտելու ընդհանուր ձգտումով: Չարենցը մոսկովյան երկհատորյակում բանաստեղծություններն ու պոեմները դասավորել է ժամանակագրական կարգով (ներքին): Դա վկայում է իր գործերի կառուցվածքային միասնության նկատմամբ իր գիտակցական վերաբերմունքի մասին: Անվանաթերթին եւ կազմի ետեւի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1345 251 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2660