«Պատմա-բանասիրական հանդես» N 1

«Պատմա-բանասիրական հանդես» N 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին կարմիր եւ սև տպատառեր են: «Հոդվածներ» բաժնում Գ. Սարգսյանի «Ալ. Մյասնիկյանի գրականագիտական ժառանգությունը/ծննդյան 90-ամյակի առթիվ/» հոդվածն է: Հեղինակը նշում է, /էջ 39-40/ որ հայ գրողները հետևելով Մյասնիկյանի խորհուրդներին, հասնում են շեշտակի հաջողությունների: Մեջբերում է նրա խոսքերը. «Նորն է գալիս, նորն է արշավում»: Դա երիտասարդ «Մուրճն» է և հեղափոխական Չարենցը...»: Այս մասին մանրամասն տպագրված է «Խորհրդային Հայաստան» 1923 համար 267-ում: Անգնահատելի է Մյասնիկյանի դերը Չարենցի ստեղծագործական կյանքում, մանավանդ, երբ գռեհիկ սոցիոլոգիոզմի «ասպետները» ջանք չէին խնայում նսեմացնելու հանճարեղ բանաստեղծի գրական վաստակը եւ նույնիսկ փորձում նրան դուրս վանել մեր գրական ընտանիքից: Մյասնիկյանը Չարենցին հռչակեց որպես «շնորհք ու տաղանդ», որն ամրապնդում էր նորարար գրականության դիրքերը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1858 317 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4595