Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր առաջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր առաջին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Ս. Էփրիկեան. Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր առաջին. Երկրորդ տպագրութիւն. - Վենետիկ, 1903-905, Ս. Ղազար: Շապիկը սպիտակ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին կապտավուն ու կարմիր ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է սպիտակ ստվարաթուղթ: Առաջին ֆորզացի և տիտղոսաթերթի ներքևի աջ անկյուններում, էջեր 453-ի և 843-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Էփրիկյան Հ. Ս. Էջ՝  843, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903-1905 Լայնություն (սմ)՝  18,6 Երկարություն (սմ)՝  27,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/10-1