Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատի դեկորատիվ զարդ- բամբակե հիմքով կտորի վրա ասեղնագործված է աղջիկ՝ արևելյան հանդերձներով, ձեռքին բացված վարդերով զամբյուղ է: Աղջիկը կանգնած է երկու ծառերի միջև, որոնցից մեկի վրա թևերը տարածած թռչուն է ասեղնագործված: Կիրառվել է խառը տեխնիկա. հիմնականում՝ գեղարվեստական և երկկողմանի հարթակար, աղջկա հագուստը և զամբյուղը՝ դեկորատիվ կար, ծառի ճյուղերը՝ նույնպես դեկորատիվ կար, ցողունակար, ծառի պտուղները՝ ռոկոկո: Ասեղնագործությունը վերցված է շրջանակի մեջ: Հեղինակը Էլվիրա Ղազարյանն է: Նյութը՝  բամբակ, մուլինե Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Չափս՝  35 x 25 սմ լ/մ Նվիրատու՝  Անայիս Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17808-56