Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, չորս կողմը դարձածալված ու թելքաշ արված: Պատի զարդի երկու անկյուններում աղյուսագույն թելով ասեղնագործված են ցանցկեն անորոշ պատկերներ (թերևս ծաղկաման), որոնցից դուրս են գալիս տարբեր (մուգ ու բաց կարմիր, մանուշակագույն, դեղին) գույների «Անուտայի աչիկներ»` կանաչ տերևներով ու գույնզգույն կոկոններով: Ծաիկները, պատի զարդի եզրերով, կանաչ գալարուն ցողուններով միանում են իրար` կազմելով օվալաձև շրջանակ: Լայնություն (սմ)՝  90 Երկարություն (սմ)՝  34,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ, ք. Արթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/86