Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը քառանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրերը դարձակարված են: Կենտրոնում, անկյունագծով պատկերված է Նար-Դոսի գիրքը` վրան դրված գավաթ: Գրքի ձախ կողմում ասեղնագործված է կիսաբաց վարդ` իր տերևներով, անկյունում` չորս մանուշակ, որից դեպի աջ, անմիջապես գրքի տակ պատկերված է բացված վարդ իր կոկոնով, տերևներով ու երեք մանուշակ: Գիրքը գործված է շագանակագույն թելով, գավաթը` տարբեր երանգների դեղինով ու ընդգծված սևով, վարդերը կարմիր են, մանուշակները` կապույտ, իսկ տերևները կանաչի տարբեր երանգներով: Լայնություն (սմ)՝  37 Երկարություն (սմ)՝  33,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կեսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/10