Պատեֆոն

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մեխանիզմը դրված է փայտից պատրաստված ուղղանկյունաձև արկղի մեջ, որը պատված է դերմոնտինով: Արկղի մեջ, դրված է մետաղյա սկավառակը, որի շուրջ կան արագացնող, դանդաղեցնող, անջատող և միացնող հարմարանքներ: Ունի մետաղյա ոլորուն նվագարկիչ իր կլոր գլխիկով և ասեղով, այն դրվում է հենարանի վրա: Մի կողմում կա ներճկված փոսիկ, պտտվող, աշխատացնող թևը բացակայում է: Արկղն ունի միակողմանի բռնիչ, փակիչ: Ունի մի կողմից կպած, շարժական կափարիչ: Սև գույն է, մետաղյա մասերը թեթևակի ժանգոտված: Պահպաված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Լենինգրագ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936 թ. Նյութը՝  Փայտ, երկաթ, դերմոնտին Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  41 Բարձրություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1618 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 956