Պատեֆոն

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատեֆոն /ձայնասկավառակից ձայնի մեխանիկական վերարտադրման սարք/, սև, արհեստական կաշվով պատված արկղիկի /փայտյա/ մեջ, որի վերևի մասը բացվում է, իսկ կողքից ամրացվում է պատեֆոնը լարող թևիկը: Պատեֆոնը կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից /ասեղնակիր մեմբրան/: Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի ճառագայթած ձայնային տատանումները ուժեղացվում են ասեղնակիր մեմբրանի միջոցով: Արկղի դիմացի աջ անկյունում կա բացվող և դեպի ներս փակվող փոքր դարակ՝ ասեղներ պահելու համար: Հեղինակ՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Արհեստական կաշի, փայտ, երկաթ Լայնություն (սմ)՝  28.5սմ Երկարություն (սմ)՝  41.5սմ Բարձրություն (սմ)՝  16.5սմ Նվիրատու՝  Ն.Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1579 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 344