Պատեֆոն

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատեֆոն /ձայնասկավառակից ձայնի մեխանիկական վերարտադրման սարք/ իր ձայնասկավառակով, սև կաշվից պատված արկղիկի մեջ, որի վերևի մասը /կափարիչը/ բացվում է, իսկ կողքից դրվում է թևիկը, որը լարում է պատեֆոնը: Պատեֆոնը կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից /ասեղնակիր մեմբրան/: Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի արձակաց ձայնային տատանումները ուժեղացվում են ասեղնակիր մեմբրանի միջոցով: Պատեֆոնը տարածված է եղել մինչև 1940-ական թվականները, որին էլ հետագայում փոխարինել է էլեկտրոնվագարկիչը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Արհեստական կաշի, փայտ, երկաթ Լայնություն (սմ)՝  28.5սմ Երկարություն (սմ)՝  41.5սմ Բարձրություն (սմ)՝  16.5սմ Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1484 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 316