«Պատերազմի վետերան» շարքից, «Զինվորի հայր՝ Աշոտ Պողոսովը» 1980

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հորինվածքի կենտրոնում, խոշոր պլանով` մեկ ոտքով տղամարդու դիմահայաց պատկեր: Աջ ոտքը ազդրից կտրված, աջ թևի տակ փայտե հենակ, ձախ ձեռքում` ձեռնափայտ: Լայնեզր գլխարկով, կոստյում- շալվարով, մինչև վերջ կոչկած վերնաշապիկով, ձախ կրծքին` մեդալ և կրծքանշան, գրպանում «Պրավդա» թերթ, ձախ ոտքին սրածայր կոշիկ: Ժպտացող, սևեռուն հայացքով,«խոզանակ» ոճի բեղերով: Երկրորդ պլանում` կերպարի ոտքերի մոտ, հինգ անգամ փոքր մասշտաբի իրար կիպ-կպած միահարկ և երկհարկ տներ: Բակում խաղացող երեխաներ: Աջից` երկհարկանի տան պատշգամբում տարեց կին: Տների մոտ երեք բարդի, հեռվում երեք սար: Ձախ կողմում` երիտասարդ պտղատու ծառով, ծանկապատի մի հատված: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  41,x24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/3