Պատանի թագավորը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատանի թագաւորը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օսկար Ուայլդ. Պատանի թագաւորը. Թարգմ. Կար. Միրիանեան. Պատկերազարդեց Սիմ. Արղութեան. - Թիֆլիս, 1912, տպարան «Հերմէս»: Շապիկը բալագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կան նաև սև-սպիտակ նկարազարդումներ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթը նույնպես նկարազարդ է, կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայգիր՝ «Յարգելի Արտաւազդին թարգմանչից. 19/III 1912 թ.»: Վերջին էջ 34-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի, ինչպես նաև բոլոր մյուս էջերի տեքստերն ու նկարազարդումները կանաչ գույնի են: Շապիկը խունացած և մասնատված է: Հեղինակ՝  Ուայլդ, Օսկար Թարգմանիչ՝  Միրիանյան Կար. Էջ՝  34 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  16,223 Երկարություն (սմ)՝  23,5 Նկարիչ՝  Արղության Սիմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/890