Պաննո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  «Հայաստան» Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Պաննոն ուղղանկյունաձև է, սպիտակ, բամբակյա կոպիտ գործվածքի վրա: Զարդարված է տարբեր չափերի ուղղանկյուններով և քառակուսիներով, որոնց մեծ մասն ունի ատամնաձև եզրեր: Այդ շրջանակների մեջ պատկերված են ազգային հագուստով կանանց, տղամարդկանց, երեխաների կերպարներ՝ ոճավորված թռչնանախշեր և կենդանանախշեր, կենցաղային իրեր և կարպետանախշեր: Պաննոն եզերված է իրար հաջորդող ռոմբաձևերի շարքով, ներքևի մասում կա արձանագրություն. «Արդարության ահեղ արյան, սրի պատյան, սիրո մատյան, միշտ հին ու նոր իմ Հայաստան»: Իսկ դրա տակ՝ եզրում կան խիտ դասավորված աղնձյա օղակներ: Հեղինակ՝  Սահակյան Սահակ Հովհաննեսի Նյութը՝  Կտոր, տեմպերա Լայնություն (սմ)՝  120 Բարձրություն (սմ)՝  150 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1241 Հիմնական հաշվառանիշ՝  1241 Բաժնեհաշվառանիշ՝  1599Բ