Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շապիկի 1-ին էջի ձախ անկյունում՝ ներքևում, մանուշակագույն թանաքով գրած է՝ «Վեսպեր»:
Ա.Աբովի «Չարենցի նոր գործը» (էջ 25-27) հոդվածը վերաբերում է Ե.Չարենցի «Կապկազ թամաշա»-ին (1923թ. Թիֆլիս): Հոդվածագիրը նշում է, որ «Կապկազի»-ի նյութը նույնն է, ինչ Մայակովսկու «Միստերիա Բուֆ»-ի II գործողության մի մասինը: Վերջինս ասելիք ունի, իսկ Չարենցը՝ ընդհակառակը, իր պիեսը դարձնում է աննպատակ ինսցենիրովկա (բեմականացում), որի մշակման համար Չարենցը գործադրել է Մոսկվայի պրոլետկուլտի թատրոնը-ժողովրդական երգի եղանակներ, ժողովրդական դարձվածքների և բառապաշարի օգտագործում եւ այլն: Նա նշում է նաև, որ Չարենցը երբեմն չի խուսափում Մայակովսկու գործածած գրական կերպարից, արտահայտած մտքերի ու ոճերի փոխառությունից: Բերում է օրինակ. «Այս ամենից հանդերձ՝ պիտի խոստովանել, որ «Կապկազ թամաշա»-ն կարող է մեր եղած ինսցենիրովկաների մետ հաջողը համարվել», - ավարտում է իր խոսքը Գ.Աբովը:
1-ին էջերին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2238 507
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5484