Պայուսակ ձեռքի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գույնի տարբեր նրբերանգներով մետաքսյա (արհեստական) թելերով գործած քառանկյունաձև պայուսակ է՝ փայտյա կորացրած կողերով վերնամասով (որն ունի մետաղյա ամրակներ): Գործված հատվածի վերնամասում օգտագործվում են նաև սև և դեղին գույնի հաստ թելեր: Պայուսակի կապիչները ևս հյուսածո են՝ ծայրերումմ թելափնջերով, որոնցից մեկի վրա, կաշվե փոքրիկ կտորին ամրացված են 4 վարդյակձև զարդեր և երկու խխունջ: Պայուսակը աստառապատված է մետաքսյա նուրբ նախշազարդ կտորով և ունի վերադիր փոքրիկ գրպան: Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  24 Նյութը՝  Մետաքս, փայտ, մետաղ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Հայտնաբերման վայրը՝  Ստամբուլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20 դ. 1-ին կես Նվիրատու՝  Սրբուհի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8189/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3878/3