Պահարան փոքրիկ (тумбочка)՝ Ա. Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Պահարան (զգեստի, սպասքի, գրքի) Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանին պատկանող ննջասենյակի հավաքածուից փոքրիկ պահարանը փայտից է, մակերևույթը ատված է նրբատախտակով և սպիրտային լաքով: Պահարանի կափարիչի ներքին մասի առջևի հատվածը ձևավոր կտրվածքով է, իսկ ետևի մասը պատված է հասարակ նրբատախտակով (фанера): Պահարանը ներքևի հատվածում ունի դուռ, իսկ վերևում՝ դարակ, երկու բռնակներ պլաստմասայից՝ դեղին գույնի տերևի տեսքով, որոնք ամրացված են մետաղե կոճակներով: Պահարանի ոտքերը գնդաձև են, հենման մասում՝ գլանաձև, փորագրված են թերթիկների տեսքով: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից: Լայնություն (սմ)՝  37 Երկարություն (սմ)՝  37 Բարձրություն (սմ)՝  46 Նյութը՝  Փայտ, ընկույզի գույն Արտադրողի անվանումը՝  Ռիգայի կահույքի արտադրամաս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  120 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 106