Չորս մանկական երգ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Անուշավան Տեր-Ղեվոնդյան. Չորս մանկական երգ՝ ձայնակցությամբ դաշնամուրի: 4 երգ Հովհ. Թումանյանի խոսքերով: Շապիկը աղյուսագույն, գեղարվեստորեն ձևավորված, սև տպագրություն: Շապիկի առաջին և վերջին էջերին կան տպագրական տվյալներ հայերեն լեզվով, շապիկի դարձերեսին և տիտղոսաթերթին՝ տպագրական տվյալներ ռուսերեն լեզվով: Շապիկի դարձերեսին կապույտ թանաքով անհայտ անձի ձեռքով ռուսերեն գրված է. «худ. Александр Гринев»: Տիտղոսաթերթին կա սև թանաքով ընծայագիր. «Մեծարգոյ պ. Յ. Թումանեանին Ա. Տեր-Ղևոնդեանից Ս.Պետերբուրգ 30 մայիսի» /հավանաբար, 1912թ./: Շապիկի դարձերեսին, տիտղոսաթերթին և էջ 10-ին կարմիր թանաքով Հ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Շապիկը պոկված է, ամրացված է սպիտակ թղթով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Հավանաբար 1912 Նյութը՝  թուղթ, տպագիր, սև թանաք, ձեռագիր Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  26,1 Կոմպոզիտոր՝  Տեր-Ղևոնդյան Ա. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  390/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 247/16