Չափերը և մետրական սիստեմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, բաղկացուցիչ, կազմը դեղին ստվարաթուղթ է, կողը՝ մոխրագույն գործվածք: Առջևի կազմին ուղղանկյունաձև սպիտակ շերտերի մեջ սևով գրքի տվյալներն են: Նկարազարդումը թեմատիկ գունավոր է. պատկերված է չափագրողը գծագրական տախտակի մոտ աշխատելիս: Վերին և ստորին եզրերին պատկերված են շենքեր և տարբեր փոխադրամիջոցներ: Ֆորզացը դատարկ է, կապարագույն: Անվանաթերթին գրքի տվյալներն են և պատկերված է կշեռք: Տեքստն ընդմիջվում է թեմատիկ լուսանկարներով և սխեմաներով: Հեղինակ՝  Ի. Դեպման Էջ՝  115 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3233