Չափակարկին

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է գլանաձև բռնակից, կլոր գլխիկից և տափակ, ներքևում սրածայր թևերից: Թևերի կենտրոնական հատվածից քիչ վերև, կա մեկական գլանաձև ելուստ, որոնցից մեկն ունի միջանցիկ անցք, որի միջով անցնում է գնդաձև գլխիկով հեղյուսը և անշարժ կերպով ամրանում մյուս ելուստին: Հեղույսն ունի կառանիչ՝ սեղմիչ պտուտակ և կոնաձև, առանց պարուրակի հավելված, որոնց միջոցով ֆիքսվում է անհրաժեշտ չափը: Թևերից մեկին կա դրոշմ՝ ձախ նայող առյուծ, այնուհետ՝ լատինատառ գրություն՝ «PEUGEOT, FRANCE, FRERES» /արտադրող երկիրը/: Երկարություն (սմ)՝  19.2 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/30 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628