Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Արևելյան կողմում գտնվող եկեղեցի (կալերի մեջ) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ` Գետահովիտ գյուղի արևելյան կողմում գտնվող եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի հատվածում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Թալա, արևելյան կողմում գտնվող յեկեղեցի (կալերի մեջ)), կարմիր մատիտով`չափագրության հին համարը (N228): Թղթի վրա կա համարներ (սև մատիտով` N 54, N 241, կապույտ թանաքով` 198): Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 44-րդ թերթն է, որի կազմին սոսնձված` ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-44