«Չարենցի հետ» Հուշեր»: Երկրորդ մաս

«Չարենցի հետ» Հուշեր»: Երկրորդ մաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սեւ կազմին Մ.Սարյանի «Ե.Չարենցի դիմանկարը» գործի արտատպությունն է (ֆրագմենտ): Կազմին սպիտակ եւ մանուշակագույն տպատառեր են: Գիրքը կազմել, խմբագրել եւ առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Սույն հատորը նախորդ գրքի շարունակությունն է, որտեղ ի մի է բերվում թանգարանների պահոցներում եղած անտիպ նյութերը, մամուլում տպագրված, բայց դեռեւս չհրատարակված հիշողությունները, առանձին գրքերում ցրված մտաբերումները, նախկին հրատարակումներից կրճատված էջեր, ժամանակակիցների վկայություններ: Գրքի նյութերն ամբողջացնում են հայտնի, նաեւ շատ կողմերով անհայտ բանաստեղծի ու քաղաքացու կերպարը: Հուշերի այս գիրքը լրացնում է Ե.Չարենցի կյանքի եւ ստեղծագործության հարուստ պատմությունը, որ ընթերցողին ծանոթ է «Հիշողություններ Ե.Չարենցի մասին» (1961), «Հուշեր Ե.Չարենցի մասին (1986) հավաքածուներից: Անվանաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դավիթ Գասպարյան Նյութը՝  լամինացված կազմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 715 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7883