«Չարենցի  իրերից»

«Չարենցի իրերից»

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռեգինա Ղազարյանը՝ որպես Չարենցի հավատարիմ ընկեր, կտավում ամբողջացրել է բանաստեղծի սիրած իրերը: Նկարի ֆոն են ծառայում չինական պաննոն և Լեոնարդո-դա-Վինչու «Հիսուս»-ը, որոնց 2-րդ պանում հաջորդում են բրոնզյա Բուդդայի գլուխը և կավե սափորը , որին հենված է Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի՝ չարենցյան պորտրեն մեդիտացիոն դիրքով: Ձախ կողմում Աստվածաշունչն է, ծխամորճը և այլ գրքեր: Ստորին ձախ անկյունում՝ «67 Ռեգինա» ստորագրությունն է: Ենթաշրջանակի վրա՝ «Ռ.Ղազարյան Չարենցի իրերից. 0.68x0.68»: Ձախ եզրագծի ստորին հատվածում կան ներկաշերտի քերծվածքներ, վերին ձախ հատվածում ներկաշերտի քերծվածքներ, վերին ձախ հատվածում ներկաշերտի 2 թափվածք՝ կետային ներճկվածքով: Վերին եզրագծում կան քերծվածքներ: Աջ վերին հատվածում կա կետային թափվածք: Փորձագիտական եզրակացություն N00676 20.05.2013.: Արտադրողի անվանումը՝  Պոլիգրաֆդպրոցի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Նյութը՝  յուղաներկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4481 95 Հիմնական հաշվառանիշ՝  Կ ՀՖ 6748