«Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդու Գեւորգի, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ»

«Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդու Գեւորգի, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդու Գեւորգի, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Չարենցի ավագ եղբայր Սերոբն է՝ որդու, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ: Երկաթգծի կայարանում են, երկու գնացքների միջեւ: Սերոբը գլխաբաց է, ալեհեր մազերով, վերարկուով: Որդին լայնեզր գլխարկով է, սպիտակ վերնաշապիկով, սեւ վերարկուով: Կինը գլխարկով է, բաց գույնի վերարկուով: Աղջիկներից ավագի ձեռքին պայուսակ է: Կրտսերը գլխարկով է, սեւ վերարկուով: Լուսանկարված է թանգարանի կողմից 1967թ. Սողոմոնյանների ընտանեկան արխիվից: Սերոբը ուսումնառությունն սկսել է Էրզրումում: Մայկոպում «Կոժկոոպռեմոնտում» /կաշվի վերանորոգման կոոպերատիվ/ շուրջ 30 տարի աշխատել է որպես հաշվապահ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  487 29 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 352