«Չարենցը թախտին քնած»

«Չարենցը թախտին քնած»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Չարենցը թախտին քնած Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Ե.Չարենցն է պառկած աշխատասենյակի թախտին, ծխախոտը բերանին: Կողքին բամբուկե սեղանիկ է՝ վրան իրեր: Պատին պարսկական գորգ է՝ Աբգար աղայից մնացած որդուն: Պատերից կախված են նկարներ: Հաջորդում է գաղտնապահարանը՝ ծանրաբեռնված գրքերով: Ապա գրքերի պահարանն է՝ բազմաթիվ գրքերով: Կից պատից կախված է չինական պաննո՝ չինական հեքիաթների պատկերներով: Առջեւի պլանում սեղան է՝ գրքերով, որոշ իրերով: Լուսանկարի տակ տպագրված է. «...Մեկ էլ պեսանք, որ Չարենցը քնել է՝ ծխախոտը բերանին»: Պահը լուսանկարել եւ անմահացրել է Չարենցի մտերիմներից Մինաս Հյուսյանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  443 4 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 327