«Չարենցը եւ Մայակովսկին» /«Որոնումներ» գրքի առանձնատիպ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով, սեւ տպատառերով: Գրքույկը բովանդակում է Գ.Անանյանի «Չարենցը եւ Մայակովսկին» եւ Վ.Գաբրիելյանի «Չարենցի ստեղծագործության ուղեւորությունը» գրվածքները: Գ.Անանյանը անդրադառնում է՝ խորհրդային գրականության համապատկերում 2 մեծերի ստեղծագործության համեմատական ուսումնասիրությանը, նրանց անցած ճանապարհի օրինաչափություններին: Վ.Գաբրիելյանը մեկնաբանում է Չարենցի՝ արտասահման մեկնելու մղումները: Անդրադառնում է մեկնելու նպատակի գաղափարական, հոգեւոր կողմերին, արվեստի մտահոգության խնդիրներին: 147-րդ եւ 192-րդ էջերին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գառնիկ Անանյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1687 170 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4431