Չարենցավանի հուշասրահի էքսպոզիցիայից հատված

Չարենցավանի հուշասրահի էքսպոզիցիայից հատված

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Չարենցավանի հուշասրահի էքսպոզիցիայից հատված Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Չարենցի հուշասրահի ժամանակավոր ցուցադրության երեք ստենդեր են: Պատկերում են Չարենցի արտասահմանյան շրջագայությունը: Ձախ կողմում Ալեքսանդր Մյասնիկյանի, Չարենցի լուսանկարներն են, արտատպություններ Չարենցի ստեղծագործություններից, այլ նյութեր: Կենտրոնում Չարենցն է Իսահակյանի հետ, լուսանկարված Վենետիկի «Սուրբ Մարկոս» հրապարակում, Սուրբ Ղազարի կղզին, այլ նյութեր: Աջ կողմում Չարենցի արտասահման մեկնելու անցագիրն է, «Ստամբոլ» գիրքը մակագրությամբ, այլ նյութեր: Վերնամասերում տարբեր քաղաքների տեսարաններ են: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2674 224 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6003