Չարենց Արփենիկ

Չարենց Արփենիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Չարենց Արփենիկ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Չարենցի ավագ դուստր Արփենիկն է՝ նստած, աջ ձեռքը այտին, սեւ բլուզով, վզնոցով: Լուսանկարվել է տուն-թանգարանում, Վիլյամ Սարոյանի՝ թանգարան այցելության օրը: Արփենիկ Չարենցը /1932-2008/ մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Երեւանի, Քանաքեռի մանկատներում: Սկզբնական կրթությունն ստացել է Քանաքեռի մանկատան յոթնամյա դպրոցում: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Տուն-թանգարանի գիտական խորհրդի պատվավոր նախագահն էր: Հայաստանի գրողների միության անդամ, մի շարք գրքերի հեղինակ: Ծննդյան 75-ամյակի առթիվ արժանացել է Հայաստանի գրողների միության «գրական վաստակի համար» մեդալի: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1914 169 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 4685