ՈՒստա Վարոսը (1971)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Զուսպ ինտերիերի կենտրոնում դիմահայաց նստած տղամարդու ֆիգուր ոտքերը լայն բացած, երկու ձեռքերի ափերը երկու ծնկներին դրած, ինքնավստահ կեցվածքով, սև գլխարկով և սրածայր բեխերով: Տղամարդուց դեպի ձախ՝ փոքրիկ պահարան՝ չորս բացվող դարակներով: Վրան ծածկոց, գիրք և կոնաձև առարկա: Տղամարդուց դեպի աջ՝ կլոր փայտե սեղան, օխրականաչավուն ծածկոցով, վրան՝ կոնաձև առարկա: Սեղանից դեպի աջ՝ կահույքի մի հատված: Հեղինակ՝  Հակոբ Հարությունի Անանիկյան (1919-1977) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  51*40 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-232/1