Ուստա Սիմոնը և այա Անինկա Բաբայանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գունավոր լուսանկարում պատկերված են ստեփանակերտցի ուստա Սիմոնը և այա Անինկա Բաբայանը ծառի շուքին նստած հաց ուտելիս: Սիմոնը կապույտ գծավոր վերնաշապիկով և կապտավուն տաբատով է: Գլխին կրում է հովանիով կտորե գլխարկ: Ծառի բնին հենված տատիկը ավանդական տարազով է: Գլխին կապած ունի սև, ծոպավոր գլխաշոր, տակից երևում է սպիտակ բերանկապին: Ճակատամասում երևում է դրամաշարը: Սեղանին երևում են հաց, մթերքներ և հավանաբար գինով լի ապակե բաժակ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Անդրեյ Մանուչարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ստեփանակերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979թ. Բարձրություն (սմ)՝  13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8389 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-563