Ուսումն համաբարբառ ավետարանի տյառն մերո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուսումն համաբարբառ աւետարանի տեառն մերոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ուսումն համաբարբառ աւետարանի տեառն մերոյ ի տ. Ներսէս արքեպիսկոպոսէ Վարժապետեան պատրիարքէ Հայոց Կ. Պօլսոյ. Ի հայրապետութեան Տ. Տ. Գեորգաց Գ. սրբազան կաթուղիկոսի ամենայն հայոց եւ ի պատրիարքութեան Ս. Երուսաղիմաց Տ. Եսայեաց սրբազան արքեպիսկոպոսի. - Յարմաշ, 1875, ի տպարանի Չ. Ս. Աստուածածնի վանաց: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են կանաչ, բաց ու մուգ դարչնագույն մանր անձև նախշերով ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները մոխրակապտավուն ստվար թղթից են: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, էջ Ա-ի վերևի լուսանցքում և էջ 13-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը, կռնակը և էջերը խունացած են, որոշ էջերին կան մանր սնկահետքեր: Հեղինակ՝  Վարժապետյան Ն. Էջ՝  (Ա-ԻԱ), 733 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1875 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/168