Ուսապարկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մասնագիտական հանդերձանք/համազգեստ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Ուսապարկ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Մեծ Եղեռնը վերապրած Նարպեյ Սուրենի Պայրամյանին (ծնված 1912թ. Սեբաստիայի նահանգի Կեմերեկ քաղաքում 1912թ.): Ծնողները զոհ են գնացել 1915թ. Կեմերեկում իրականացված կոտորածներին: 1917-18 թթ. եղել է Քորֆուի ամերիկյան որբանոցի (Near East Relief) սան: 1922-23թթ. տարվել է Եգիպտոս՝ Ալեքսանդրիայի որբանոց: Հետագայում հաստատվել է Կահիրեում, աշխատել է որպես կոշկակար: Ուսապարկը կարված է բամբակյա կտորից դեղնակաթնագույն գույնի, ուղղանկյունաձև, ունի երկու մետաղական ամրակ, որոնցով փակվում է ուսապարկի վերջին հատվածը: Այն ունի տուշով արված գրություն «Բ-807,VIII», ինչը հավանաբար եղել է Քորֆուի որբանոցային համարը Ունի մաշված հատված։ Նյութը՝  կտոր, մետաղ Չափս՝  44x33x4 Նվիրատու՝  Սուրեն Նարպեյ Պայրամյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եգիպտոս, Ալեքսանդիայի որբանոց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  115