«Ուղեւորութիւն ամենայն Հայոց կաթողիկոս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Ուղեւորութիւն ամենայն Հայոց կաթողիկոս» գրքի կազմը չի պահպանվել։ Տիտղոսաթերթի վրա կարելի է գտնել գրքի վերնագիրը, հրատարակության տեղն ու թիվը, ինչպես նաև տվյալներ, որ սույնը կազմել է Խորէն Վարդապետ Մուրադբէգեանը և արտատպված է «Արարատ» ամսագրից։ Գիրքն ունի հետևյալ ենթավերնագրերեը՝ Հրափրակների ժամանումն Կ. Պօլիս եւ մատուցանելը Վեհ. Հայրապետին Հայրապետական Խաչ Գաւազանը։ Վեհ. Հայրապետի հրաժեշտի քարոզն ու Ս. Պատարագը, Վեհափառ Հայրապետի հրաժեշտւ Օսմ. Օգոստ. Սուլթանին, վերջին մասնակցությունը Հայոց ազգ. երեսփ. ժողովին, Վեհափառ կաթողիկոսի մեկնումը Կ. Պօլսից, Վեհափառ Հայրապետը Օդեսսայում, Վեհափառ Հայրապետի ժամանումը Ս. Պետերբուրգ և այլն։ Աշխատանքը գրված է աշխարհաբարով՝ հին հայերեն ուղղագրությամբ։ Կազմող՝  Խորէն Վարդապետ Մուրադբէգեան Էջ՝  95 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վաղարշապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Չափս՝  25*17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/108 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125