Ուղեգորգ «Քաշաթաղ», «Գաթա»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը՝ սև, չորս շեղանկյունիները ՝ կառուցվածքային առումով միատեսակ, գունային և զարդանախշային առումով զույգ-զույգ տարբեր: Յուրաքանչյուր շեղանկյուն բաժանված է չորս մասի՝ երկուսը կենաց ծառերի, երկուսը՝ համակենտրոն շեղանկյունաձև նախշազարդերով:Զարդամոտիվի գույներն են՝ կարմիրը, շագանակագույնը սպիտակը, սևը, կապույտը, դարչնագույնը, նարնջագույնը: Դաշտի ազատ մասերում գործված են աստղաձև՝ մեծ ու փոքր նախշեր, կենտրոնական հատվածում՝ շան պատկեր: Ունի երեք զարդագոտի՝ երկուսը միանման, նեղ, կեռաձև, լայնը՝ բուսազարդով և կեռզարդով լցված շեղանկյունիներով: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 31x 33 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, բաց շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր Գույները՝ բնական, արհեստական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  310 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2779