Ուղեգորգ «Նշանախշ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտ՝ ուղղանկյուն, հիմնագույնը՝ կապույտ: Կենտրոնական դաշտը գեղազարդված է շեղակի դասավորված կապույտ և կարմիր նշանախշերի կանոնավոր շարքերով: Դաշտի ազատ տարածություններում պատկերված են ոճավորված թռչնակերպեր, խարիսխներ, ծաղիկներ: Ունի երեք գոտի: Լայնը՝ կարմիր, ներքինը՝ մեղրագույն, արտաքինը՝ կապույտ: Նեղ գոտիները գեղազարդված են աստղազարդով և ոճավորված կենդանապատկերով: Ծայրերն ավարտվում են պարանահյուս շերտով և երկար ծոպերով: Օգտագործված են 13 գույն ու երանգ. բաց և մուգ կապույտ, բաց և մուգ կարմիր, դարչնագույն, շագանակագույն, սպիտակ, սև, մեղրագույն և այլն: Խտությունը՝ 26 x 32 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն, վարդագույն, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  364 Երկարություն (սմ)՝  108 Նյութը՝  ա. Հենք՝ բուրդ, բ. Միջնաթել՝ բուրդ, գ. Խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17578