Ուղեգորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը կարմիր է, որի վրա դեղին, երկնագույն, կապույտ, դարչնագույն, սև գույներով երկրաչափական և կենդանական զարդանախշեր են, որոնք դասավորված են լայնակի, մեկընդմեջ ալիքաձև զարդանախշերով, իսկ ոճավորված երկրաչափական զարդաձևերի մեջ սև ու սպիտակ՝ չարն ու բարին խորհրդանշող, մարդկային պատկերներ են : Դաշտի մեջ կան նաև ոճավորված թռչուններ, օձաձև պատկերներ: Շրջանակված է վեց գոտիներով՝ երեքը նույնատիպ զարդանախշով, նեղ, երկուսը ավելի լայն՝ Տ - աձև զարդանախշերով, մեկը լայն՝ բազմագույն և բազմաձև, բուսական և երկրաչափական զարդանախշերով: Ունի երկտակ ծալված կարպետահյուս մաս: Խտությունը՝ 26 x 26 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, բաց դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, բաց դարչնագույն Գույները՝ բնական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  335 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դարի երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3066