Ուժեր

Ուժեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ոյժեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեցին Ա. Չիլինկարեան եւ Տ. Ռաշմաճեան. Ոյժեր. Բնագիտական ժողովրդական գրադարան N4. - Շուշի, 1899, տպարան Ա. Մ. Մահտեսի-Յակոբեանցի / типография А. М. Мугдусiакопова: Շապիկը բաց հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը և կենտրոնում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի կենտրոնում, էջ 56-ի բնագրի վրա և վերջին էջ 60-ին հաջորդող թերթի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն 1-12 էջերը: Կազմերեսները խունացած են, որոշ թերթեր մասնատվում են: Հեղինակ՝  Չիլինկարյան Ա., Ռաշմաճյան Տ. Էջ՝  60 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/133