Որոտան

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը մուգ շագանակագույն է, գեղազարդման հիմնական տարրը ութթևանի, համակենտրոն աստղազարդերից կազմված մի բարդ հորինվածք է: Վերջինիս կենտրոնում պատկերված է խոյ եղջյուրով զարդ: Հորինվածքները ներկայացված են երկու շարքով ու իրարից բացազատված են վանդականախշ ու վարդերով գեղազարդված խաչազարդով: ՈՒնի մեկ գոտի, որը գեղազարդված է իրար կցված օձագալար պատկերներով: Ծայրերն ավարտվում են պարանահյուս շերտով: Հենքը՝ երեք թել, կոպիտ ոլորված, բաց և մուգ շագանակագույն: Հանգույցի տիպը՝ կրկնակի: Խտությունը՝ 30*32: Դաշտի վերին մասում կա հայատառ, թվակիր ընդարձակ արձանագրություն՝ 1815 10 Մարդի Արամ Նահապետյանց: Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  284 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1815թ. Հավաքագրող՝  Կույումջյան Սամվել Իսկանդարի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1600 Հիմնական հաշվառանիշ՝  1600 Բաժնեհաշվառանիշ՝  1807