Որոշում` ՀՀ ժողպատգամավորները Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի

Որոշում` ՀՀ ժողպատգամավորները Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռեգինա Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին, մահացել է 1999.6.11.: Աճյունն ամփոփված է Աջափնյակի Շահումյանի անվան գերեզմանատանը:Դիմերեսին ՀՀ զինանիշ-խորհրդանիշ է, այնուհետեւ` ՀՀ ժողովրդական պատգամավորների Երեւանի քաղխորհրդի գործկոմի Որոշում` Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: «Հաշվի առնելով բռնադատման տարիներին Ե. Չարենցի ստեղծագործությունների փրկությամբ հայ գրականությանը մատուցած անգնահատելի ծառայությունը եւ հայ մշակույթի բնագավառում ներդրած ավանդը` Գործադիր կոմիտեն որոշում է. 1.ՀՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Թադեւոսի Ղազարյանին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Որոշումն ունի կավճաթղթե պահպանակ, որի եզրերն ու անկյունները մաշած են, ներքեւում` ձախ անկյունում 1սմ-5սմ. դեղին հետք ունի:Դիմերեսի ներքեւում` աջ կողմում, Երքաղգործկոմի կնիքն է, դարձերեսին` ձախ կողմում, ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7471