Ոսկե հուշադրամ նվիրված Կոմիտասին

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված 10.000 դրամ անվանակն արժեքով ոսկե հուշադրամ նվիրված Կոմիտասին: Տպաքանակը 1000 հատ, մետաղը՝ ոսկի, հարգը՝ 999, դրամաշութը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ, դիմերեսին ուրվագծված է Կոմիտասի դեմքը, աջկողմում կորաձև գրված է Կոմիտաս հայերեն և անգլերեն լեզուներով, նեքևի աջ հատվածում գրված է Կոմիտասի ծննդյան և նահվան տարեթվերը՝ 1869-1935: Հակառակ կողմում շուրթեզրով շրջանաձև գրված է՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ 2006,կենտրոնում շրջանակի մեջ ձախ հատվածում պատկերված են խազեր, իսկ աջ հատվածում նոտաներ, որոնք զիգզագաձև ծայրերով միմյանց են միահյուսված, նեքևում գրված է 10.000 դրամ: Նկարիչ-Ձևավորող՝  Ուրվագծի հեղինակ Է. Կուրղինյան Արտադրողի անվանումը՝  ՀՀ կենտրոնական բանկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լեհաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Նյութը՝  ոսկի Քաշ (գր)՝  8.6 Տրամագիծ (սմ)՝  2.2 Նվիրատու՝  ՀՀ կենտրոնական բանկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 127 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՖ 27