Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հոմերոս. «Ոդիսական». թարգմ հ.Եղիա վ.Թոմաճեան, ի Մխիթ. ուխտէն.- Վենետիկ: Ս. Ղազար, 1848, հատոր Ա, 380 էջ /լր. 8 էջ/: Կազմը կոշտ, կռնակի հետ ընդհանուր, պատված շագանակագույն բարակ կաշվով, կռնակի հատվածում՝ հարդագույն: Կազմի երեսին ոսկեգույն բուսանախշերով դաջված շրջանակ կա, նույնպիսի նաշխեր կան նաև կռնակին՝ վերևում, ներքևում և կենտրոնում՝ ծաղիկի տեսքով, եզրերում՝ հորիզանական շղթայի տեսքով: Միջին մասում փակցված է կապույտ թուղթ, որի վրա ոսկեգույն տառերով գրքի վերնագիրն է: Թուղթը պատռված է: Ֆորզացները սև, մոխրագույն, սպիտակ, դեղին, կարմիր մարմարե մակատեսքով թղթից, առջևի ֆորզացը պատռված է: Գիրքն ունի թեմատիկ Ճակատանկար, որի դարձերեսի վերին մասում սև թանաքով գրված է «181» թվանշումը միջին մասում «1861 ամի» տարեթիվը, որից ներքեվ դրված է Հ.Թ. անձն. գրադ. կնիքը: Ճակատանկարին հաջորդում է գեղարվեստորեն ձևավորված նախատիտղոսատը՝ ստվար թղթից: Տիտղոսաթերթին նույնպես կա նկար: Հաջորդ 2 էջերին արքունի վարդապետ Յովհաննէս Տատյանի «ՈՒղերձն» է, ապա գրքի Առաջաբանը: Գրքի յուրաքաչյուր գլխից առաջ կա անվանաթերթ, որի դարձերեսին տպված է «Նախադրություն»-ը` համառոտ նկարագրությունն է: Գրքում կան Հ.Թումանյանի կողմից արված նշումներ սև` մատիտով 4,5,12,14,34,35,38,51 էջերին: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն պաշտպանիչ շերտով:
Թարգմանիչ՝ հ. Եղիա վ. ԹոմաճեանՆյութը՝ թուղթ ստվարաթուղթ կաշիՀեղինակ՝ ՀոմերոսԷջ՝ 380Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1848Լայնություն (սմ)՝ 10Երկարություն (սմ)՝ 15,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
313/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 38ա