Շքանշան «Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի» № 258279

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շքանշան «Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի» № 258279- պատկերում է հավասարաթև խաչ: Դիմերեսին պատկերված է հեծյալ՝ նիզակով: Շրջերեսի կենտրոնում ձևավոր գրված են Г և С տառերը, խաչի թևերին՝ շքանշանի համարը, իսկ ներքևի հատվածում՝ «4 степ.»: Շքանշանով պարգևատրվել է 4-րդ գնդի 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի հետախույզ Տ. Ս. Գյուլբուդաղյանը 1918 թ. Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում աչքի ընկած սխրագործությունների համար: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թ. Քաշ (գր)՝  10,42 գ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2743