Շիրակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. մարտի 12-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային տարազ» շարքի հինգերորդ թողարկումը, որը ներկայացնում է հայկական տարազները: Ազգային տարազը ժողովրդական մշակույթի կարևոր բնագավառներից մեկն է, որն անցել է ձևավորման երկարատև ուղի՝ պայմանավորված պատմական հանգամանքներով, երկրի աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով: Տարազն իր ֆակտուրայով, զարդանախշմամբ ու հավելյալ զարդերով ներկայացնում է կիրառական արվեստի ու ժողովրդական արհեստագործության տարբեր բնագավառներ, ինչպես՝ ջուլհակություն, ասեղնագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այլն: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  2,5x4,2 սմ Նկարագրություն՝  Հայկական ազգային տարազ: V թողարկում: Անվանական արժեքը՝ 230 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  990-Նամ.