Շիկղ - ֆիբուլ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Կրծքազարդ (բռոշ) Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Շիկղ - ֆիբուլ, ուղղանկյուն,վերևի մասը շրջափակված երեք գծերի մեջ, զարդարված է երեք եռաստիճան աշտարակներով; Աջ կողմում պատկերված է զինվոր,դեպի ներքև լայնացող զգեստով,որն ամրացված է լայն գոտիով: Ոտքերին սրածայր կոշիկներ են, գլխի հարդարանքը վերջանում է երկու ժապավեններով, որոնց ծայրերին ամրացված են օղակներ: Ռազմիկն աջ ձեռքին բռնել է վահան,ձախին՝ նիզակ: Կողքը կանգնած է սրածայր կոտոշներով այծ: Ֆիբուլի մակերեսին կան վեց ուռուցիկ գնդիկներ:Ամբողջական,վերականգնած: Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  5 Նյութը՝  Արճիճ Հայտնաբերման վայրը՝  1971թ Արին-բերդի Դ սենյակի սիստեմատիկ պեղումներից: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  15 Բաժնեհաշվառանիշ՝  15/32