Շիկահողի արգելոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ. նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Շիկահողի արգելոցի մի հատվածը: Շիկահողի արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում: Այն հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 12137 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  5x3սմ Նկարագրություն՝  Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ։ Անվանական արժեքը՝ 230 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մուրադյան Վահե Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2212-Նամ․