Շաքեի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ կապտականաչավուն և տեղ-տեղ դեղնավուն ֆոնին կնոջ դիմանկար՝ մինչև գոտկատեղը հատվածով, ձեռքերը կրծքի տակ խաչաձևած: Մարմինը և դեմքը ¾-ով դեպի ձախ թեքված, միջին տարիքի: Ժպտուն դեմքով, բարակ կամարաձև հոնքերով, նշաձև աչքերով, կարճ քթով՝ ռունգերը՝ լայն, վառ նարնջագույն շուրթերով, քթի և բերանի աջ անկյուններից իջնող երկու կնճիռ: Հայացքը դեպի դիտողը: Մուգ կապտաշագանակագույն զգեստով՝ բարձրացրած օձիքով և կլոր լանջաբացածքով՝ երիզված բաց դեղին գույնով: Թևքը երկարավուն բացվածքով, ուսագլխի և արմունկի մոտ ամրացված բաց դեղին գնդաձև կոճակներով: Ներքևի ձախ անկյունում՝ Kotchar 73: Ողջ մակերեսին լաքապատման հետքեր՝ մազերի հավածում երկու տեղ 4x3 մմ և 2x1 մմ չափերով, ներկաշերտի թափվածքներ: Աջ եզրից 11 սմ-ի վրա, կենտրոնական մասում 9x2 մմ և 2x0.5 մմ չափերով լաքի թափվածքներ:Մանր ուռուցիկություններ, տեղ-տեղ՝ փայլատ հատվածներ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 Նյութը՝  ալյումին, յուղաներկ Չափս՝  59,5 x 49,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 1595 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 32